Read more about the article Աստրոլուսանկարչություն (Astrophotography)
Photo by Yuting Gao on Pexels.com

Աստրոլուսանկարչություն (Astrophotography)

Ձեզ հետ էլ է՞ պատահել, որ նայեք պարզ, աստղազարդ երկնքին ու մտքերով հասնեք հեռավոր աշխարհներ, հարցնեք ինքներդ ձեզ, միգուցե ինչ-որ մեկն էլ այն կողմից է նույնը անում։ Եթե այո, ապա դուք մենակ չեք։ Մենք շատ ենք, չափազանց շատ։Բանական մարդու հետաքրքրությունը տիեզերքի հանդեպ ծնվել է նրա բանականության հետ միասին, և մինչ օրս էլ այն կենդանի է։ Մենք չենք հագենում տիեզերքից, նրա անսահմանությունից ու խորությունից, ու այդ սերը երբեմն դառնում է…

0 Comments

Ճարտարապետություն և ինտերիեր (Architecture and interior photography)

Մենք վերջապես հասանք կոմերցիոն լուսանկարչության վերջին խոշոր ժանրին՝ շենքերի, հուշարձանների և շինությունների լուսանկարահանմանը, ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Թեև ճարտարապետական և ինտերիեր լուսանկարչությունը համարվում են տարբեր ժանրեր, այնուամենայնիվ այնքան շատ ընդհանուր հատկություններ են կիսում, որ նրանց մասին առանձին-առանձին գրելը նպատակահարմար չէ։ Ինչպես և մինչ այս պահը դիտարկված ցանկացած այլ ժանր, սրանք նույնպես ունեն միայն իրենց բնորոշ առանձնահատկությունները, որոնց մասին իմանալը պարտադիր է որակյալ արդյունք ստանալու համար։ Նախ շատ կարճ…

0 Comments
Read more about the article Միջոցառումների նկարահանում (event photography)
Photo by Min An on Pexels.com

Միջոցառումների նկարահանում (event photography)

Արվեստ ստեղծելու արժեքավոր (ու ըստ ինձ առաջնային) նպատակից բացի, լուսանկարչությունը ունի ևս մի առաքելություն՝ ֆիքսել կարևոր և հիշարժան պահերը։ Դա կարող է լինել ինչպես մասշտաբային միջոցառումներ (երդմնակալության արարողություններ, մրցանակաբաշխություններ), այնպես էլ ավելի անհատական կարևոր պահեր (հարսանեկան և ծննդյան արարողություններ, կորպորատիվ միջոցառումներ)։ Միջոցառումների նկարահանումը պահանջում է որոշակի նախապատրաստական աշխատանք։ Առաջին հերթին կարիք կա մանրամասն քննարկելու պատվիրատուի հետ ապագա աշխատանքը, հստակ իմանալու թե ինչ պահանջներ նա ունի և ինչպիսի արդյունք է…

0 Comments
Read more about the article Event Photography: Capturing Unrepeatable Moments
Photo by Min An on Pexels.com

Event Photography: Capturing Unrepeatable Moments

Beyond the valuable (and, in my opinion, primary) goal of creating art, photography has another mission: to capture important and memorable moments. This can include large-scale events (inauguration ceremonies, award shows) as well as more personal significant moments (weddings and birthday celebrations, corporate events). Event photography requires certain preparatory work. First and foremost, you need to thoroughly discuss the upcoming work with the client, clearly understand their requirements, and…

0 Comments
Read more about the article Պրոդուկտ և ֆուդ լուսանկարչություն (Product, still life and food photography)
Photo by Jane T D. on Pexels.com

Պրոդուկտ և ֆուդ լուսանկարչություն (Product, still life and food photography)

Պրոդուկտ լուսանկարչությունը ամենուր է։ Ամեն անգամ, երբ դուք բացում եք որևէ օնլայն խանութ ու դիտում ապրանքները, տեսնում գովազդ կամ թերթում մենյուն ռեստորանում, դուք առնչվում եք դրա հետ։ Դրա համար զարմանալի չէ, որ կոմերցիոն լուսանկարչության մեջ ավելի մեծ ծավալ է զբաղեցնում հենց նա՝ եթե ինչ-որ մեկը ինչ-որ ապրանք է վաճառում, անհրաժեշտ է նրան ներկայացնել։ Եկեք հենց սկզբից պարզաբանենք։ Այստեղ խոսքը չի գնում տեխնիկական, անհոգի լուսանկարչության մասին, երբ ուղղակի սպիտակ ֆոնի…

0 Comments
Read more about the article Սպորտ (Sport photography)
Photo by Noel Snpr on Pexels.com

Սպորտ (Sport photography)

Այն տևում է ակնթարթ, ընդամենը մի ակնթարթ։ Եվ եթե դուք հասցնում եք, ապա ունենում եք ֆանտաստիկ կադր, որտեղ մարզիկի մարմինը մարդկայինի սահմաններից դուրս ատլետիզմ է դրսևորել, որտեղ էմոցիաները հասել են իրենց գագաթնակետին ու դաջվել նրա դեմքին։ Photo by Noel Snpr on Pexels.com Սպորտային լուսանկարչությունը ինքնին արդեն սպորտ է, որտեղ դուք մրցում եք ժամանակի ու տարածության հետ, ու ամենակարևորը ինքներդ ձեզ հետ։ Այստեղ դուք պետք է խորությամբ հասկանաք այն ինչ…

0 Comments

Փողոցային լուսանկարչություն (Street photography)

Մի ամբողջ գիրք կարելի է գրել այս ժանրի մասին, և միևնույն է այն չի կարողանա իր մեջ տեղավորել այն ամբողջը, ինչի մասին է փողոցային լուսանկարչությունը։ Սա լուսանկարչության ամենաբնական, առանց ձևականությունների ու ֆիլտրերի ժանրն է, այստեղ ամեն ինչն է իրական՝ մարդիկ, քաղաքը, ժամանակը։ Առօրյա քաոտիկ ու միշտ շտապող կյանքը հանկարծ կանգ է առնում այստեղ, սովորական մարդիկ դառնում են անսովոր կերպարներ, իսկ նրանց ամենօրյա գործողությունները հավերժանում ժամանակի մեջ։ Այս ժանրում են…

0 Comments
Read more about the article Վայրի բնություն (Wildlife photography)
Photo by Belle Co on Pexels.com

Վայրի բնություն (Wildlife photography)

Վայրի բնության սիրահարներ ունե՞նք։ Ուրեմն այս հրապարակումը հենց ձեր համար է։ Եթե դուք նախանձով եք նայում ինչ-որ մեկի կողմից կատարված տարատեսակ թռչունների ու վայրի կենդանիների լուսանկարներին (ինչպես ես), միշտ ցանկացել եք լինել այդ լուսանկարիչներից մեկը, ուրեմն ճիշտ տեղում եք։ Առաջին, ու թերևս ամենակարևոր ունակությունը, որը պետք է ունենա վայրի բնության լուսանկարիչը դա համբերությունն է։ Պատրաստ եղեք քայլել տասնյակ կիլոմետր անհարթ տեղանքով, կամ մի քանի ժամ անշարժ գտնվել թաքստոցում, մինչև…

0 Comments

Դիմանկար (Portrait photography)

Դիմանկարը ուղղակի մարդու լուսանկար չէ։ Այն պատուհան է դեպի ինչ֊որ մեկի հոգի, մի ամբողջ կյանք ամփոփված մեկ կադրի մեջ։ Ինչպես հարյուրամյակներ առաջ վրձինով ու ներկերով ստեղծված դիմանկարներն են անմահացել ժամանակի մեջ, այնպես էլ ֆոտոխցիկի օգնությամբ ստեղծվածներն են գրվում պատմության մեջ։ Ու ով գիտի, միգուցե հենց ձեր կողմից կատարված դիմանկարը վերապրի ձեզ, տարիներ շարունակ միլլիոնավոր մարկանց հետ լուռ խոսի  ձեր հերոսի փոխարեն։ Այս ժանրը միաժամանակ բարդ է ու հեշտ։ Տեխնիկական…

0 Comments

Բնանկար (Landscape photography)

Մեզ շրջապատող աշխարհը զարմանալի է։ Այն միաժամանակ և սովորական է, և անսովոր յուրաքանչյուր առանձին պահին վերցրած։ Եվ հենց դրա պատճառով է, որ բնության սիրահարները այդքան հաճախ են վերցնում ֆոտոխցիկը ու հավերժացնում իրենց աչքերի առաջ եղած պատկերը։ Առաջին հայացքից թվում է, թե սա ամենահեշտ ժանրն է՝ տեսնում ես գեղեցիկ համայնապատկեր, վերցնում ու լուսանկարում։ Իրականությունը մի քիչ այլ է․ սովորականի մեջ տեսնել տարբերվողը պահանջում է փորձ և տաղանդ, իսկ այն լավ…

0 Comments