Կարճ մնացածի մասին

Կայքի այս բաժինը մենք սկսեցինք մասնավոր դեպքերից ու շարժվեցինք դեպի ընդհանուր մի կետ, որի շուրջը և կառուցված է ամբողջ կոմպոզիցիայի գաղափարը։ Կարող ենք վստահորեն ասել, որ կոմպոզիցիան դա հենց բալանսն է նրա տարբեր դրսևորումներով (դրա նպատակային խախտումը նույնպես կոմպոզիցիոն հնարք է), իսկ բոլոր մասնավոր դեպքերը այդ բալանսին հասնելու տարբեր եղանակներն են։ Այդ դեպքերը շատ են, արդեն որևէ հայտնի տեխնիկայի մեջ մի փոքր փոփոխությունը առաջացնում է նորը, այնպես որ, կարող…

0 Comments

Բալանս (Balance)

Ի՞նչն է լավ լուսանկարը սարքում լավ։ Սա թերևս լուսանկարչության ամենաբարդ հարցն է։ Այն ունի բազմաթիվ պատասխաններ՝ կոմպոզիցիան, էմոցիան, պատմությունը, գույները կամ դրանց բացակայությունը։ Առաջին հայացքից թվում է, թե սրանք ճիշտ պատասխաններ են, նրանք իրոք անհրաժեշտ են լավ լուսանկարի համար․․ ու հանկարծ դուք տեսնում եք լուսանկար, որը հենց առաջին հայացքից ձեզ գերում է, դուք ի վիճակի չեք լինում հայացքը հեռացնել նրանից, իսկ այնտեղ այս բոլոր պատասխաններից և ոչ մեկը չկա,…

0 Comments

Շրջանակավորում կամ կադր կադրի մեջ (Framing or frame within a frame)

Դիտարկենք ավելի ազատ ոճի կոմպոզիցիոն տեխնիկա՝ շրջանակավորումը։ Այս տեխնիկան բավական պարզ է։ Եթե մենք կադրում ունենք օբյեկտ, որի վրա ուզում ենք հրավիրել դիտողի ուշադրությունը, ապա այդ օբյեկտին դնում ենք շրջանակի մեջ, օգտագորելով կադրում առկա այլ օբյեկտները։ Դրանք կարող են լինել ինչպես բնական (ծառեր, լեռներ), այնպես էլ մարդաստեղծ (դռներ, պատուհաններ, կամուրջներ)։ Այսպիսով մենք ունենում ենք երկու շրջանակ, մեկը դա մեր կադրի շրջանակն է (ուղղանկյուն), իսկ մյուսը արդեն օբյեկտին շրջապատողը (կարող…

0 Comments

Ոսկե հատում (Golden ratio)

Երրորդների կանոնը և ուղղորդող գծերը իրենց ամբողջ հզորությամբ և էֆֆեկտիվությամբ հանդերձ այնուամենայնիվ պարզ տեխնիկաներ են, և թույլ են տալիս լուծել սահմանափակ կոմպոզիցիոն խնդրներ։ Իհարկե կարելի է բավարարվել միայն այդ երկուսով ու միևնույն է ստանալ որակյալ լուսանկարներ, բայց վստահ եմ, որ ինչ-որ պահի ցանկանալու եք շարժվել առաջ՝ դեպի ավելի բարդ ու նուրբ լուծումներ։ Իսկ այդ լուծումներից մեկը հայտնի ոսկե հատումն է, կամ այլ կերպ հարմոնիկ հարաբերակցությունը։ Այն մարդկությանը հայտնի է…

0 Comments

Ուղղորդող գծեր (Leading lines)

Բացի էսթետիկ արժեքից, լուսանկարը նաև շփման միջոց է լուսանկարչի և դիտողների միջև։ Եվ եթե գրականության մեջ բառերով ու նախադասություններով կարելի է ցույց տալ, թե ինչն է կարևորում հեղինակը, ինչն է նրա համար առաջնայինը, ապա լուսանկարիչը զրկված է այդքան ուղիղ իր միտքը փոխանցելու հնարավորությունից։ Մենք ունենք մի կադր, անշարժացած աշխարհ, որտեղ գխավորը կարող է այդքան էլ ակնհայտ չլինել, որտեղ գլխավորից բացի կարող են լինել նաև բազմաթիվ երկրորդականներ։ Եվ հենց այստեղ…

0 Comments

Երրորդների կանոնը (Rule of thirds)

Եվ այսպես, սկսենք կոմպոզիցիայի կառուցման թերևս ամենահայտնի տեխնիկայից՝ երրորդների կանոնից։ Չնայած իր պարզությանը և հասանելիությանը, այս տեխնիկան ունակ է կտրուկ փոխելու կադրի էսթետիկան, բալանսավորելու նրան ու հանելու ստատիկ վիճակից։ Այս տեխնիկայի մի ուրիշ կարևոր հատկությունը նրա ունիվերսալությունն է՝ այն կիրառելի է ցանկացած ժանրում և գրեթե օգտագործման սահմանափակումներ չունի։ Ինչպես գիտեք, մեր կադրը ուղղանկյուն է։ Երբեմն իհարկե նաև քառակուսի, բայց դա տեխնիկապես նույնպես ուղղանկյուն է, այնպես որ այստեղ դա էական…

0 Comments